Սուրենյանը լավ լուր ունի
ՀասարակությունԱյսօր կեսօրից հետո հանրապետության տարածք սկսվում է տաք օդային հոսանքների ներթափանցումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
ՀՀ ԱԻՆ տեղեկացմամբ` հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 6-9-ը կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: