22-ամյա աղջիկը նկարահանել է սեփական սպանությունը
ԱշխարհԲրազիլական Սանտանա-դի-Կատագուազիս քաղաքում 22-ամյա կինը, ով երեք երեխաների մայր է, պատահաբար հեռախոսով նկարահանել է սեփական սպանությունը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The Sun»-ին:
Կինը հեռախոսով նկարահանել է հարևանի հետ վիճաբանությունը, ով նրան զրպարտել է, որպեսզի ամուսնուն ապացուցի, որ այդ տղամարդն իրեն վիրավորում է:
Հարևանն արագ է կորցրել ինքնակառավարումը և ինչ-որ պահի երկու անգամ կրակել է Մատիեսի գլխին: Մինչև դեպքի վայրից փախչելը նա մոտեցել է կնոջը և նրան ասել, որ նա կուղևորվի դժոխք, քանի որ սատանա է:
Բժիշկներին չի հաջողվել փրկել աղջկա կյանքը: