Հայտնի են iPhone-8 -ի առաջին թերությունները
LifeԼրատվամիջոցները հաղորդել են աշխարհի տարբեր երկրներում iPhone 8 սմարթֆոնների փքվելու նոր դեպքերի մասին: Գնորդները նման խնդրի հետ բախվել են Ճապոնիայում, Թայվանում, Հունաստանում, Կանադայում, Հոնկոնգում:
Ավելի վաղ ենթադրվում էր, թե նման խնդիր ունեն միայն մեկ խմբաքանակի հեռախոսներ, սակայն հաշվի առնելով երկրների թիվը՝ այդ տարբերակը հազիվ թե հավանական լինի:
Հաղորդվում է, որ նոր սմարթֆոնները փքվում են կա՛մ հենց տուփի մեջ, կա՛մ էլ՝ լիցքավորման ժամանակ: Երկու դեպքում էլ մարտկոցն ուռչում է՝ ներսից ջարդելով հեռախոսը: