Առաջին քրեական գործերը հարուցվեցին
ՀասարակությունԿիրակի օրը Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում ՏԻՄ ընտրությունների ժամանակ կատարված ընտրախախտումների վերաբերյալ արդեն երկու քրեական գործ է հարուցվել։ Թե կոնկրետ ինչ ընտրախախտման կապակցությամբ է քրեական գործ հարուցվել, ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ որեւէ խոսք չկա։
Փոխարենը, ըստ ոստիկանության, այդ ընտրությունների հետ կապված ընդհանուր առմամբ, տարբեր բնույթի 119 տեղեկատվություն է ստացվել։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազության կայքից տեղեկանում ենք, որ ստացված մոտ 200 ահազանգերից 108-ն առերեւույթ հանցագործության հատկանիշներ են պարունակել եւ դրանք ստուգելու համար նյութերն ուղարկվել են տարածքային ստորաբաժանումներ։
© «ՉԻ»