Այս բացահայտումը կփրկի շատ աղջիկների
LifeԵկել է ժամանակը մոռանալ դեմքի ակնեների ու սև կետերի մասին: Ակնեները լուրջ խնդիր են շատ աղջիկների համար: Այս բնական դիմակն օգնության կհասնի: Այն շատ արդյունավետ է:
1. Խառնեք կաթ և ժելատին: Ցանկալի է, որ այս բաղադրիչները լինեն բարձրորակ՝ առանց հավելումների:
2. 1 ճաշի գնդալ ժելատինն ու 2 ճաշի գդալ կաթը խառնեք:
3. Լավ մաքրեք դեմքը՝ ազատվելով դիմահարդարումից:
4. Խառնուրդը 15 վայրկյանով դրեք միկրոալիքային վառարանի մեջ:
5. Տաք զանգվածը քսեք դեմքին: Թե ինչպես Դուք այն կքսեք Ձեր դեմքին, որոշեք ինքներդ: Այն կարող եք քսել ինչպես ամբողջ դեմքին, այնպես էլ միայն խնդրահարույց հատվածներին: Ամենակարևորն այն է, որ դա անեք շատ արագ:
6. Սպասեք 15 րոպե:
7. Սկսեք պիլինգ՝ մաքրելով դիմակը: Երբ դիմակը չորանա, դանդաղորեն այն հեռացրեք դեմքից: Ձեզ կզարմացնի «կեղտը», որը կլինի դիմակին: Բայց փոխարենը դուք այլևս չեք բարդույթավորվի դեմքի սև կետերից: