Ոստիկանապետն անհանգստացրել է վարչապետին
ՔաղաքականությունԼրագիր / Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 5-ի կառավարության նիստում անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով ճանապարհային նշանների, լուսացույցների, մի խոսքով պետական գունքի վնասի խնդրին, ասելով, որ այդ վնասը միշտ չէ, որ պատշաճ փոխհատուցվում է: Կարեն Կարապետյանն այդ կապակցությամբ հանձնարարություն է տվել տարածքային կառավարման ու զարգացման, նաեւ կապի ու տրանսպորտի նախարարին:
Վարչապետը սակայն չի բավարարվել այդ հանձնարարությամբ եւ խիստ ու լիարժեք վերահսկողություն ապահովելու հանձնարարական է տվել նաեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանին:
Ընդ որում, տպավորություն է, որ նախորդ երկու հանձնարարականներն ու թեմային անդրադարձը ընդհանրապես ունեցել են հենց ոստիկանապետին տրվելիք հրապարակային հանձնարարականի հասնելու նպատակ:
Ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ Կարեն Կարապետյանի հարաբերությունը փաստացի չի ստացվում հենց սկզբից: Դա պարբերաբար արտահայտվում է կառավարության նիստերում Գասպարյանին «թեթեւ» հանձնարարականներ տալու մասով, որոնք հաճախ նույնիսկ թողնում են հասցեի սխալ ընտրության տպավորություն: Մյուս կողմից, Կարեն Կարապետյանը թերեւս միտումնավոր է խուսափում «ծանր» հանձնարարականներից, որովհետեւ դրանք այսպես ասած չկատարելու դեպքում Կարապետյանը հայտնվում է հաջորդ՝ համարժեք քայլի պատասխանատվության տակ:
շարունակությունը՝ կայքում