«Արմենթելի» անունը փոխվում է
ՏնտեսությունBeeline-ը Հայաստանում հայտարարում է ընկերության իրավաբանական անվան փոփոխության մասին։ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն վերանվանվում է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի։ Ընդ որում Beeline ապրանքանիշիփոփոխություն չի նախատեսվում։
VEON-ը հեռահաղորդակցության եւ ինտերնետ ծառայությունների գլոբալ մատակարար է, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ եւ Euronext Amsterdam բորսաներում։ Այսօրվա դրությամբ ընկերության հաճախորդներ են ավելի քան 235 մլն բնակիչներ ամբողջ աշխարհում։