Հայերեն


Իրար չզիջելու վեճը Նար-Դոսի փողոցում ավարտվել էր դանակահարությամբ ու մահով

Հասարակություն

Առաջին լրատվական / Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գուրգեն Բաբայանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

1984 թվականին ծնված Գուրգեն Բաբայանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել խուլիգանական դրդումներով կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

Գուրգեն Բաբայանը արգելանքի տակ է 2012 թվականի դեկտեմբերի 11-ից:

Գործը առաջին ատյանի, ապա վերաքննիչ ատյանում է արդեն չորրորդ տարին: Իսկ դեպքը կատարվել է 2007 թվականի մայիսի 20-ին: Մինչև 2012 թվականի դեկտեմբերի 11-ը Բաբայանը գտնվել է հետախուզման մեջ:

Ըստ մեղադրանքի՝ 2007 թվականի մայիսի 20-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Գուրգեն Բաբայանն իրեն պատկանող «Նիվայով» Երևանի Քաջազնունի փողոցով երթևեկելիս ձայնային ազդանշան տալու պատճառով «սեփական անձի առավելություններն ընդգծելու նպատակով սկսել է հետապնդել «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենային: Նար-Դոսի փողոցում հանդիպելով այդ մեքենային՝ նա պարզաբանում է պահանջել իրեն ձայնային ազդանշան տալու համար»:

Վիճաբանություն է ծագել: «Գ. Բաբայանը, օգտագործելով չնչին առիթը, խուլիգանական դրդումներով տուժող Էդուարդ Ղ.-ին սպանելու դիտավորությամբ իր մոտ պահվող դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ հատվածին, վնասել է տուժողի ձախ առաջին կողաճառը, ձախ թոքի վերին բիլթը, կտրվել է ենթաանրակային զարկերակը»:

Տուժողը դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել հետևյալը: 2007 թվականի մայիսի 20-ին, ժամը 20-ի սահմաններում տուժող Էդուարդ Ղ.-ն ընկերների՝ Վահանի, Տիգրանի, Կարենի ու Գրիգորի հետ գտնվել է Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ գործող սրճարանում:

Վահանի հայրը զանգել ու նրան տուն է կանչել: Վահանը Էդուարդին խնդրել է մեքենայով իրեն տուն տանել:

Երբ ընթացել ենՔաջազնունի փողոցով դեպի Նար-Դոսի փողոց, Էդուարդ Ղ.-ի մեքենայի դիմացից դուրս է եկել ամբաստանյալի վարած «Նիվան»: Վթարային իրավիճակում չզիջելով՝ ամբաստանյալը տուժողի մեքենայի կողքով անցել է շատ մոտիկից, տուժողը ձայնային ազդանշան է տվել: Ամբաստանյալն էլ է ազդանշան տվել ու շրջադարձ կատարելով՝ ընթացել է դեպի Նար-Դոսի փողոց:

«Գալլա» խանութին չհասած՝ Բաբայանը մեքենան կանգնեցրել է տուժողի մեքենայի մոտ: Նրա ու տուժողի միջև վեճ է սկսվել «սիգնալ տալու» պատճառով:

Ամբաստանյալի ու տուժողի միջև վեճի ընթացքում ընկերներն ու ընկերոջ հայրը տուժողին հեռացրել, տարել են նրա մեքենայի մոտ: Կարծես թե վիճաբանությունն ավարտվել է, բայց տուժողը նորից մոտեցել է ամբաստանյալին, վեճը վերսկսվել է, նորից հայհոյանքներ են հնչել, փոխադարձ հարվածներ են եղել, որի ընթացքում էլ ամբաստանյալն իր մոտ եղած դանակով հարվածել է տուժողի կրծքավանդակի ձախ կեսին: Դրանից հետո տուժողն ընկերոջ հետ նստել է մեքենա ու հեռացել է: Ճանապարհին նա վատ է զգացել, մեքենան վարել է ընկերը, նրան տարել է հիվանդանոց: Տուժողը առանց գիտակցության գալու հիվանդանոցում մահացել է…

Ամբաստանյալ Գուրգեն Բաբայանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, թե տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել:

Նա հայտնել է, թե դեպքի պահին իր «Նիվայով» ընկերոջ հետ գնում էր դեղատուն: Քաջազնունի փողոցում իր դիմաց դուրս է եկել շատ արագ ընթացող մի «07», որը մի քանի անգամ ազդանշան է տվել իրեն ու անցել է: Ինքն էլ է ազդանշան տվել:

Ընթացել է դեպի Նար-Դոսի փողոց, որ դեղատուն գնա: Երբ դեղատան մոտ ցանկացել է մեքենան կանգնեցնել, տեսել է, որ «07»-ն էլ է այնտեղ: Ինքն ազդանշան է տվել, «07»-ի վարորդը՝ Էդուարդը, դուրս է եկել մեքենայից, բացել է իր դուռն ու ասել է. «Ի՞նչ եք սիգնալ տալիս, չեք տեսնո՞ւմ՝ մարդ եմ իջացնում»: Նրա երկու ընկերները նրան հետ են քաշել:

Ինքը շրջադարձ է կատարել, կանգնել է «Գալլա» խանութի մոտ, որ գնա դեղատուն: Փողոցն անցնելու ժամանակ իրեն է մոտեցել Էդուարդը ու ասել է. «Քշում էիր մեր վրա, մի հատ էլ սիգնալ ե՞ս տալիս»: Իրենք այդ պահին խոսել են, նույնիսկ իրար ձեռք են սեղմել ու պատրաստվում էին դեպի իրենց մեքենաները գնալ, երբ Էդուարդը «մուննաթով ու ուրիշ ձևի դեմքով» ասել է. «Բա վախեցրիր էլի, հելնում էիր մեր վրա»:

Ինքն էլ ասել է. «Սա՝ իմ մեքենան, սա էլ՝ ես, նայի ու հիշի, որ մյուս անգամ չվախենաս»:

Էդուարդն ասել է. «Գիտես՝ քո տարիքի՞ն եմ, քեզ հիշեմ, ա՛յ լակոտ»: Ինքը պատասխանել է, հետո նա հարվածել է իրեն, ինքը հարվածել է նրան…

Իրենց բաժանել են: Էդուարդը հայհոյել ու ասել է, թե խփելու է: Նա վազել է դեպի իր մեքենան, բացել է բեռնախցիկը: Մի սպիտակահեր մարդ պահել է նրան, իսկ ինքը մնացել է իր մեքենայի մոտ:

Բացել է մեքենայի դուռը, որ գնա, այդ ժամանակ Էդուարդը հայհոյել է իր ծնողներին: Ինքը տեսել է, որ նա վազում է իր կողմը:

Քանի որ նա ասում էր, թե խփելու է, ձեռքն էլ հետևում էր պահած, ինքը մտածել է, թե նա մեքենայից բան է վերցրել, որով խփելու է: Դրա համար իր մեքենայից դանակ է վերցրել, կիսաբաց է արել: Այդ վիճակում էլ Էդուարդին խփել է դանակով՝ կտրելով նաև իր մատը: Մինչև դանակով խփելը ինքը ձեռքով ու ոտքով էլ է խփել Էդուարդին: Երբ խփել է դանակով, իրենց բաժանել են: Ամեն մեկը գնացել է իր մեքենայի մոտ: Ընկերոջն ինքը տարել է Քաջազնունի փողոց, հետո գնացել է իրենց բակ…

Ամբաստանյալը նշել է, որ տուժողն իրեն ագրեսիվ է պահել: Նրա ընկերները նրան հետ էին քաշում, որ չկռվի: Նա իրեն ասում էր, թե կմորթի:

Ինքը Էդուարդի մահվան մասին իմացել է հորից: Վեց տարի թաքնվել է, բայց հոգնել է թաքնվելուց և կամովին հանձնվել է ոստիկանությանը:

Դատարանը եզրահանգել է՝ «դատաքննությամբ որևէ ապացույց ձեռք չի բերվել, որ ամբաստանյալը տուժողին սպանելու դիտավորություն է ունեցել կամ փորձել է սպանել նրան»:

Դատարանն արձանագրել է, որ հիվանդանոցում, ելնելով տուժողի կյանքի ցուցումներից, առաջնահերթ վիրաբուժական գործողություններ չեն կատարվել՝ ուղղված արյունահոսության դադարեցմանը, այլ միայն ձեռնարկվել են ինտենսիվ թերապիայի միջոցառումներ, ինչը բավարար չի եղել տուժողի կյանքը փրկելու համար, մասնագիտական եզրակացության համաձայն՝ «տուժողը անհապաղ պետք է տեղափոխվեր վիրահատարան… Անհրաժեշտ վիրաբուժական գործողությունների անհապաղ չիրականացումը պատճառահետևանքային կապի մեջ է տուժողի մահվան հետ…»:

Դատարանն արձանագրել է, որ առնվազն առկա է «չփարատված կասկած, որ տուժողի մահը վրա չի հասել ամբաստանյալի կողմից նրան դանակով հարվածելու հետևանքով…»:

Չփարատված կասկածը դատարանը մեկնաբանել է հօգուտ ամբաստանյալի:

Դատարանը վերաորակել է Գուրգեն Բաբայանին մեղսագրված արարքը, նրան մեղավոր է ճանաչել ոչ թե խուլիգանական դրդումներով սպանության, այլ՝ տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

Գուրգեն Բաբայանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի դեկտեմբերի 11-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել դատախազը և ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Դատախազը խնդրել է բեկանել դատավճիռը` արարքի վերաորակումը համարելով չհիմնավորված ու անօրինական, Գուրգեն Բաբայանին մեղավոր ճանաչել խուլիգանական դրդումներով սպանության համար ու դատապարտել 12 տարի ազատազրկման:

Պաշտպանը խնդրել է մեղսագրված արարքում Գուրգեն Բաբայանին ճանաչել անպարտ ու արդարացնել:

 

Փաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցել
Ամենադիտված