«Ամաչում եմ հարցնել». աղջկա սեռական ոլորտի կարևոր հարցերը
LifeKiss.am / Յուրաքանչյուր կնոջ կյանքում գլխավոր բժիշկը գինեկոլոգն է: Ամեն տարիք իր խնդիրներն է բերում` լինի հասունացման շրջանում, սեռական կյանքում, հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և դրանից հետո, դաշտանադադարի փուլում և այլն: Չնայած սրան` կանանց մեծամասնությունը ծայրահեղ դեպքերում է գինեկոլոգին դիմում, երբեմն էլ, ցավոք, միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն կյանքին է վտանգ սպառնում:
Այսպիսի վերաբերմունքը հաճախ պայմանավորված է բժիշկների հանդեպ անհիմն վախով կամ անվստահությամբ, իսկ եթե խոսքը գինեկոլոգին այցելելու մասին է, մեր` հայ կանանց դեպքում ավելանում են նաև ազգային կարծրատիպերը` «բա որ հարևաններն իմանա՞ն…», «հանվեմ գինեկոլոգի առա՞ջ, բա ամոթ չի՞», «ամուսինս հաստատ չի թողնի» և այլն: Եվ ահա` նրանք նախընտրում են հետևել իրենց «բանիմաց» ընկերուհիների խորհրդին, զբաղվել ինքնաբուժությամբ կամ առհասարակ ոչինչ չձեռնարկել: Արդյունքու՞մ: Ցավոք, երբեմն այն ողբերգական է լինում:
Սիրելի' կանայք, հուսով ենք այս հրապարակումը կօգնի ձեզ ձերբազատվել տարաբնույթ բարդույթներից, ընդունել, որ կնոջ առողջությանը վտանգ սպառնացող յուրաքանչյուր խնդիր կարող է լուծել միայն բժիշկ-գինեկոլոգը, և որ այդ հարցում նա է ձեր միակ ու վստահելի խորհրդատուն:
Ե՞րբ է պետք դիմել գինեկոլոգին
Այսօր բժշկությունը, այդ թվում նաև գինեկոլոգիան, այնքան են զարգացել, որ բուժելի կարելի է համարել գրեթե ցանկացած հիվանդություն, եթե միայն բուժումը չուշանա: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ «ուշացնելու» մեղքը պետք է վերագրել կանանց անփութությանը. հաճախ մասնագետին չդիմելու պատճառը ոչ թե ցանկության բացակայությունն է, այլ չիմացությունը: Շատերը, օրինակ, չեն էլ ենթադրում, որ դաշտանային շրջանի խանգարումը կարող է ինչպես սովորական մրսածության, այնպես էլ ամենալուրջ հիվանդությունների հետևանք լինել: Կամ չգիտեն, որ սեռավարակներից շատերի ախտանշանները բավական ուշ են ի հայտ գալիս, և որ ժամանակին դրանք չհայտնաբերելու, իսկ հետո չբուժվելու դեպքում հիվանդությունը կարող է գաղտնի փուլից սահուն կերպով անցնել քրոնիկականի` դառնալով արատավոր երեխաներ ծնելու, հղիության կրկնվող ընդհատման, չբերության, սեռական անկարողության, մինչև անգամ մահվան պատճառ:
Ի՞նչ անել: Նախ և առաջ` հետևողական լինել և միզասեռական համակարգում առաջին իսկ տհաճ կամ կասկածելի փոփոխություններ նկատելիս անմիջապես դիմել բժիշկ-գինեկոլոգին: Իսկ ո՞ր դեպքերն են, որ պետք է «տհաճ» կամ «կասկածելի», ինչպես նաև պարտադիր համարել` կհարցնեք դուք: Այս հարցը քննարկենք ավելի մանրամասն:
Դաշտանի բացակայությունը:
Առաջին միտքը, որ նման դեպքերում անմիջապես ծագում է, հղիության հավանականությունն է: Լիովին հնարավոր է: Սակայն դաշտանի բացակայությունը կարող է «ահազանգել» նաև հորմոնալ ֆոնի խանգարումների, սուր վարակիչ հիվանդությունների, որևէ սեռավարակի առկայության մասին, «զգուշացնել», որ ժամանակն է դադարեցնել այս կամ այն դեղերի ընդունումը, իսկ հակաբեղմնավորիչ հաբերը փոխարինել այլ միջոցներով: Դաշտանի բացակայության պատճառները բազմաթիվ են, և մտածել, որ` «դե լավ, կկարգավորվի», միամտություն է: Անհանգստանալու առիթ են նաև ցիկլի խանգարումները, չափազանց առատ կամ սուր ցավերով ուղեկցվող դաշտանը:
Միայն գինեկոլոգը կարող է հայտնաբերել դաշտանի բացակայության կամ խանգարումների իրական պատճառը և կանխել հնարավոր բարդացումները:
շարունակությունը՝ կայքում