ԱՄՆ-ն «փակեց» Ղարաբաղի խնդիրը. Երեւանի հզոր պատասխանը
ՔաղաքականությունԼրագիր / ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն արդեն ոչ թե փորձագիտական, այլ պաշտոնական մակարդակով աջակցություն են հայտնում ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանի դիրքորոշմանը եւ երկիրն անվտանգության ու հաղորդակցությունների եվրատլանտյան համակարգում ինտեգրելու ցանկության մասին:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հրապարակել է արցախյան կարգավորման իր տեսլականը՝ աջակցելով Կոնգրեսի դիրքորոշմանն Արցախի ամբողջական ականազերծման, դիպուկահարներին հեռացնելու եւ դիտարկման մեխանիզմների ներդրման հարցում: Ռեքս Թիլերսոնը փաստացի հայտարարել է այսպես կոչված մադրիդյան սկզբունքների ապաակտուալացման եւ միջնորդական ջանքերը կայուն ստատուս-քվոյի պահպանմանն ուղղելու մասին:
Հայկական կողմն Արցախի նախագահի մամուլի խոսնակի մակարդակով ողջունել է Թիլերսոնի հայտարարությունը:
Եվրամիությունը բացահայտել է ղարաբաղյան կարգավորման իր մոտեցումը: Եվրամիությունը կտրականապես հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դա ներառել Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում: Այս մասին երեկ Բաքվում եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Նա սպառնացել է դուրս գալ Եվրոպայի խորհրդից, եթե միջազգային հանրությունը Ղարաբաղը չներառի «հետխորհրդային հակամարտություններում»: Խոսքն Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի մասին է, որտեղ Արեւմուտքը միանշանակ աջակցում է այդ երկրների տարածքային ամբողջականությունը՝ մեղադրելով Ռուսաստանին ագրեսիայի մեջ: Ղարաբաղն այդ ցանկում չկա:
շարունակությունը՝ կայքում