Հայերեն

«Նման բան իմ կյանքում չէր ու հուսով եմ՝ էլ չի լինի». Գարիկն անկեղծացել է

Life

«Սուպեր մամա 2» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Եթե 3 տարի առաջ «Սուպեր Մամա 1»–ի անոնսը դիտելիս մի պահ կանգ էիր առնում` հասկանալու` այս կինը Հայկո՞ն է, այս անգամ անոնսը դիտելիս «ստոպ» եղավ, երբ էկրանին հայտնվեց Գարիկը։ Ֆիլմի երկրորդ մասի գլխավոր շեշտադրումներից մեկը դերասանի կերպարանափոխությունն էր։

Գարիկին կնոջ կերպարով հեռուստադիտողները շատ են տեսել, սակայն այս անգամ պահանջվում էր բոլորովին այլ աշխատանք։ Առաջին հերթին աչք է զարնում պրոֆեսիոնալ դիմահարդարումը, որով նույնիսկ Գարիկն իրեն դժվարությամբ է ճանաչում, սակայն ֆիլմում շատ կարևոր է և դերասանական մեծ վարպետություն է պահանջում ձայնի փոփոխությունը, որտեղ էլ ի հայտ են եկել իրական բարդությունները։

Ի դեպ, Հայկ Մարությանը կատակում էր, որ սկսել էր խանդել Գարիկի կերտած հերոսուհուն։ Ցուցադրությունից հետո կարելի է փաստել, որ ի դեմս Գարիկի կերպարի` դերասանն իսկապես լուրջ «մրցակից» ուներ։ Ֆիլմի ցուցադրությունից հետո Tert.am Life–ի հետ զրույցում Գարիկն ասաց, որ երկրորդ անգամ էր դիտում այն, այս անգամ`իր հուզմունքային դաշտն ավելի հանգիստ էր։


«Քանի որ նախադիտում ենք ունեցել, լարվածությունն անցել է, ավելի սթափ էի դիտում։ Ամեն ինչ համեմատության մեջ է հասկանալի։ Համեմատելով «Սուպեր մամա 1»–ի հետ` ես կասեմ, որ սա կես քայլ առաջ էր` հուսով, որ հանդիսատեսը կտեսնի մեկ քայլ առաջ»,– ասաց Գարիկը` զգուշանալով գնահատական տալ, քանի որ ֆիլմի իրական գնահատողը հանդիսատեսն է։

Գարիկից հետաքրքրվեցինք` արդյոք սա մեկ քայլ առաջ է համարում նաև իր կարիերայում` հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դերասանի համար կարևոր է նորովի ներկայանալ։ «Հայկն ասում է, որ աճել ենք և՛ բյուջեով, և՛ անձնակազմով։ Հուսով եմ` ես էլ, որպես ֆիլմի դերասան, ինչ–որ մի նոր բան սովորած կարողացա անել։ Որպես դերասան` ինձ համար նոր փորձություն էր, որը կարող էր չստացվել։ Եթե պարզվի, որ ստացվել է, այդ ժամանակ կդիտարկեմ, որ սա քայլ առաջ էր։ Գնահատողը հանդիսատեսն է։ Այս փորձն ինձ կյանքում պետք չէր, սա արել եմ` հուսով, որ ինչ–որ մեկին ժպիտ կպարգևեմ և ֆիլմը կհասնի իր նպատակին»,– ընդգծեց նա։


Գարիկի «չարչարանքները» ֆիլմում սկսվել են շպարից։) «Մինչև այս էլի էի խաղացել կանանց դերեր, բայց դա սահմանափակվում էր կեղծամով և զգեստով։ Այս դեպքում 7-8 ժամ, մեկ անգամ, նույնիսկ, 13 ժամ եղել եմ այդ շպարով, որն անընդհատ թարմացնում էին։ Եթե մինչ այս կերպարը մարմնավորելը ինձ մոտ հարց էր առաջանում շատ դիմահարդարում անող աղջիկների հետ կապված, հիմա առհասարակ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել այդ դիմահարդարմամբ։ Նման բան իմ կյանքում չէր եղել ու հուսով եմ՝ էլ չի լինի»,– ժպիտով նշեց դերասանը։

Թեև նա այդ շպարով եղել է ամռան տապին, դերասանի համար իրական բարդությունները սկսվել են ձայնի փոփոխության ժամանակ։ «Խնդիրներ ունեի կերպարի ձայնը կերտելու հետ, խռպոտությունը հաղթահարել չէի կարողանում, բայց պարզվեց, որ մեթոդ կա նման ձայն ստանալու: Դասընթացներ անցա»,– ասաց նա։


Գարիկի համար կերպարի նախատիպ է դարձել իրենց գրասենյակի աշխատակցուհիներից մեկը։ Նա պատմում է, որ ռեժիսորի հետ կերպարը քննարկելիս երկխոսություն է սկսել մի աղջկա հետ, հենց այդ պահին ֆիքսել նրա ժեստերն ու ընդօրինակել կերպարի համար։

Ֆիլմից հետո շտկումներ անել դերասանը չէր ցանկանա, քանի որ սահմանը նուրբ էր։ «Շտկելը ենթադրում է անել ավելին։ Կարծում եմ` եթե ինչ–որ բան ավելին անեի, չափը կանցնեի։ Ռեժիսորների հուշումով գտել էի կերպարի ճիշտ սահմանը։ Դերը պարտադրում էր սանձարձակ, մի քիչ զզվելի լինել։ Կարծում եմ` սա վերջին խազն էր։ Ավելին, երևի գռեհիկ կնայվեր»,– եզրափակեց դերասանը։

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված