«Սարգսյանի ու Ալիեւի հանդիպման ժամանակ, հնարավոր է, դրվի 5 շրջանների վերադարձման հարցը»․ ռուս քաղաքագետ
Քաղաքականություն«Ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը թերթի հետ զրույցում կարծիք է հայտնել որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում բարձրացվելու է Լեռնային Ղարաբադի 5 շրջանների վերադարձի հարցը:
«Նախագահների հանդիպումս այսօր շատ կարևոր է, որովհետև վիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում հասնում է մի այնպիսի կետի, երբ արդեն ահնհար կլինի լուծել խնդիրը: Պետք է հասնել այս ճգնաժամի հանգուցալուծմանը: Ենթադրում եմ, որ նախագահների այդ հանդիպման ժամանակ կդրվի Ղարաբաղի հինգ շրջանների ապաշրջափակման հարցը, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող հինգ շրջաններն ադրբեջանական կողմին վերադարձնելու թեման շատ սխալ է լուսաբանվում թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական և թե՛ ռուսական մամուլում: Ես ապշած էի այն փաստից, որ երբ խոսքը գնում է հինգ շրջանների վերադարձի մասին, որպես կանոն, այդ հարցին սխալ գնահատական է տրվում, ուստի դրա մասին շատ դժվար է խոսել և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ Ռուսաստանում, քանի որ ձևավորվել են անզիջում, սխալ տեսակետներ»,- նշել է Ա․ Դուգինը: