Սարգսյանը բարկացե՞լ է Սամվել Ալեքսանյանի վրա
ՏնտեսությունԼրագիր / ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը անսովոր անբարյացակամությամբ է արձագանքել թանկացումների վերաբերյալ լրագրողական հարցերին: Ալեքսանյանը հայտարարել է, թե ինքը չի զբաղվում բիզնեսով: Այնպես չէ իհարկե, որ նախկինում հայտարարում էր հակառակը, երբ նրան ուղղում էին այդ թեմաներով հարցեր, սակայն նախորդ դեպքերում Ալեքսանյանը անթաքույց հաճույքով եւ նույնիսկ ինտելեկտի ներածին չափով հումորով էր պատասխանում լրագրողների հարցերին: Ավելին, պատասխանում էր դեմքի խորամանկ ժպիտով, որն ասում էր նրա մտքինը՝ «տեսնենք, թե ով ում»:
Բայց հոկտեմբերի 6-ին խորհրդարանում իրեն ուղղված հարցերին Ալեքսանյանը պատասխանել է խիստ անբարյացակամ, ավելի շուտ չի էլ պատասխանել, եւ հրել է իրենից տեսախցիկները:
Իհարկե, Ալեքսանյանն էլ մարդ է եւ կարող է ունենալ տրամադրության անկում, տարբեր պատճառով: Օրինակ, նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է, իսկ նախօրեին Հայաստանի հավաքականը 1:6 խոշոր հաշվով պարտվել էր Լեհաստանին՝ Երեւանում, եւ դա կարող էր անտրամադիր դարձնել ֆեդերացիայի գործկոմի անդամ Ալեքսանյանին: Նա կարող էր տրամադրություն չունենալ նաեւ իր ընկեր Ռուբեն Հայրապետյանի համար, որը լինելով ֆեդերացիայի նախագահ, խոշոր հաշվով պարտությունից հետո ստացավ քննադատության հերթական դոզան:
շարունակությունը՝ կայքում