«Անգղերի որսից բացի ևս մեկ խայտառակություն է եղել»․ ահազանգ
ՀասարակությունԱսեկոսե / Դիլիջանում գտնվող Բեսթ Վեստերն Փարադայս հյուրանոցային համալիրում գործում է դելֆինարիա:
Բնապահպան Սիլվա Ադամյանը սա արդի խայտառակություն է համարում:
-Ոչ ոք հանրությանը այս մասին տեղյակ չի պահել: Մենք գովազդից ենք տեղեկացել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սիլվա Ադամյանը:
Նրա փոխանցմամբ՝ լողավազանում ժամանակ անցկացողների համար երկու դելֆին են բերել:
-Ասում են, թե սրանք անազատության մեջ ծնված դելֆիններ են: Բայց, եթե պարզվի, որ այդպես չէ՝ դա լուրջ խախտում է,-նկատեց բնապահպանը:
Ինչ վերաբերում է դելֆինաթերապիային՝ նշեց, որ սա օգնում է, եթե դելֆինների համար նախատեսված միջավայրը լավն է:
-Նման պայմանները՝ լողավազանը, քլորացված ջուրը սթրես են դելֆինների համար ու դա կարող է փոխանցվել երեխային, ավելին՝ կենդանին կարող է հարձակել նրա վրա: Անթույլատրելի է դելֆինին պահել այնպիսի կենսամիջավայրում, որն իրենը չէ,-նկատեց Սիլվա Ադամյանը: