Տխրահռչակ Ագրամունտը հրաժարական տվեց
ԱշխարհԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել։ Այս մասին նա գրել է իր Twitter-ի էջում:
«Անձնական պատճառներով ես որոշել եմ այլեւս չնախագահել ԵԽԽՎ–ում», գրել է Պեդրո Ագրամունտը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ պատվիրակները պլանավորում էին աշնանային նստաշրջանի ընթացքում քվեարկություն անցկացնել Ագրամունտի հրաժարականի հարցով։
Իմպիչմենտի նախագիծը կապված է նրա հետ, որ այս տարվա մարտին ԵԽԽՎ-ի ղեկավար Պեդրո Ագրամունտն ուղեւորություն է կատարել Սիրիա, ինչը նրա հասցեին խիստ քննադատություն առաջացրեց ինչպես այդ կառույցի ներսում, այնպես էլ Եվրախորհրդարանի կողմից: Այդ ուղեւորությունը կազմակերպել էր Ռուսաստանը քարոզչական նպատակներով:
Ագրամունտը նաեւ բացահայտ լոբբինգ էր անում Ադրբեջանի օգտին եւ կասկածվում է կոռուպցիոն կապերի մեջ: