«Նրանք, ովքեր հերոսացնում են պետության նկատմամբ հանցագործություն գործած «Սասնա Ծռեր»-ին` անուղղակի խրախուսում են այլոց՝ նոր հանցագործություններ կատարելու»․ Մենուա Հարությունյան
BlogՄենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Նրանք, ովքեր հերոսացնում են պետության նկատմամբ հանցագործություն գործած «Սասնա Ծռեր»-ի տղաներին` անուղղակի խրախուսում են այլոց նոր հանցագործություններ կատարելու… Անկեղծ լինենք. հետո այդ հանցագործները բանտ են նստում, նրանց ընտանիքները տառապում են, իսկ նրանց հերոսացնողները շարունակում են իրենց բնականոն, իսկ ոմանք էլ` ցինիկ կյանքը, բայց խրախուսելով հանցագործությունը` այլոց մղում նոր տառապանքների, զրկանքների:
Սեփական պետությունը սիրող և հարգող քաղաքացին, որքան էլ դժգոհ լինի իշխանություններից և վատ ապրի, իրավունք չունի արդարացնելու հանցագործությունը, առավել ևս, երբ այն ուղղված է սեփական պետության դեմ: