18-ամյա աղջկան հերթով բռնաբարել են
ԱշխարհԲրուքլինից 18-ամյա աղջիկը պնդում է, որ իրեն հերթով բռնաբարել են երկու դետեկտիվներ: Քննության ընթացքում Աննա Չեմբերսը ստիպված է եղել ընդհուպ մինչև դետալները՝ ճշգրտությամբ ցույց տալ ենթադրյալ սեքսուալ հանցագործների ուղին, որը նրանք կատարել են այն չարաբաստիկ օրը: Այս մասին գրում է New York Post-ը:
Երկու տղամարդիկ կանգնեցրել են աղջկան «Կալվերտ» զբոսայգու մոտ: Նրանցից մեկը խնդրել է նրան հանել կրծկալը, քանի որ խոսակցության ժամանակ աղջիկը դիպել է իր վերնաշապիկին: Դետեկտիվն ենթադրել է, որ նա այնտեղ ինչ-որ բան է թաքցնում:
Աննայի դրամապանակում իրավակարգի պահապանները հաբեր են գտել, որոնք նրան բժիշկն էր նշանակել: Նրանք խնդրել են տուժողին դուրս գալ մեքենայից և տարել նրան կայանատեղի: Այնտեղ նրանցից մեկը ուշադրություն է դարձրել աղջկա պտուկի պիրսինգի վրա և ցույց տվել մյուսին, որից հետո տեղի է ունեցել հարձակում, որի ընթացքում Աննային մի քանի անգամ բռնաբարել են:
Պարզվել է, որ դետեկտիվները Ռիչարդ Հոլլն ու Էդդի Մարտինսն են եղել: Այժմ նրանց տեղափոխել են այլ աշխատանքի: Ըստ տղամարդկանց, սեռական ակտերը փոխադարձ համաձայնությամբ են եղել: Անց է կացվում հետաքննություն: