Ամալ Քլունին ծննդաբերությունից հետո ներկայացել է իդեալական կազմվածքով
LifeՀայտնի ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի կինը՝ աշխարհահռչակ փաստաբան Ամալ Քլունին ցուցադրել է իդեալական կազմվածքը երկվորյակների ծնունդից հետո։ Պապարացիների լուսանկարները հայտնվել են համացանցում և սկսել ակտիվորեն քննարկվել օգտատերերի կողմից։
Ամերիկացի պապարացիները լուսանկարել են Ամալ Քլունիին Բևերլի Հիլզում շոփինգի ժամանակ։ 39-ամյա կինը հունիսին է լույս աշխարհ բերել երկվորյակներին։ Ամալը Բևերլի Հիլզի փողոցներում է հայտնվել նորաձև պատառոտված ջինսով, սև վերնաշապիկով և մուգ ապակիներով մեծ ակնոցով։ Նրա կերպարը լրացրել են արծաթագույն կոշիկները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ամալը վերադարձել է իրավապաշտպանի աշխատանքին։