Ինչի համար է վրեժխնդիր լինելու Պուտինը
ԱշխարհԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեղադրել է Վլադիմիր Պուտինին, ով իբրև թե մասնակից է նախագահական ընտրություններում իր պարտությանը։ Նա հայտարարել է, որ ՌԴ նախագահն անձնապես խորը վիրավորված է իրենից։
Քլինթոնի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինը համակված է Խորհրդային միության փլուզման և Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլանման համար վրեժխնդիր լինելու ցանկությամբ, հայտնում է The Sunday Times-ը։ Պարբերականի հետ զրույցում Քլինթոնը Պուտինին անվանել է «իսկական չարագործ»։
Քլինթոնը նաև խոստովանել է, որ «հրեշավոր պատասխանատվություն» է զգում այն բանի համար, որ չի կարողացել հասկանալ, թե ինչպես հաղթել Թրամփին։