Խոշոր ավտովթար Երեւանում
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ 18-ամյա Արթուր Գեւորգյանը իր վարած Mercedes G մակնիշի 06 GG 060 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման արդյունքում էլեկտրասյունը հիմքից պոկվել եւ շրջվել է իսկ Mercedes-ը կողաշրջվել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաեւ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները:
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: