ՀԱՊԿ-ը օգնության շտապեց ՀՀԿ-ին
ՔաղաքականությունԼրագիր /ՀԱՊԿ ուժերը պատրաստ են Հայաստանին օգնել, եթե նման անհրաժեշտություն ծագի: Այս մասին հոկտեմբերի 7-ին ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստանում անցկացվող «Որոնում 2017» վարժանքների շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա ասել է, որ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերում լավ պատրաստված զինծառայողներ են ընդգրկված: Հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումները կարող են արձագանքել կարճ ժամանակամիջոցում:
«Ձեր ցավին ծանոթ լիելով կասեմ՝ հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի, բաց ՀԱՊԿ ուժերը պատրաստ են օգնություն ցույց տալ», ասել է գեներալը:
Գեներալը որեւէ արտառոց բան չի ասել, քանի որ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ դաշինքը պարտավոր է ապահովել անդամ երկրների պաշտպանությունը, նրանց դիմելու դեպքում: Սակայն նրա այս հայտարարությունը հատկանշական է այդ նույն օրերին Հայաստանի խորհրդարանում հայ-ռուսական ռազմական նոր համաձայնագրերի քննարկման ֆոնին:
շարունակությունը՝ կայքում