Բաբայանի դատը
ՔաղաքականությունՍամվել Բաբայանի և մյուսների գործով ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանը, որը մեղադրվում է փողերի լվացման մեջ, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Անդրանիկ Քոչարյանի նախաքննական ցուցմունքը:
«Մեր տուն եկավ եղբայրս՝ Կարենը, որն ինձ տվեց 20 եվրոյանոց թղթադրամ կարմիր բծերը մաքրելու համար, ես դա փոխանցեցի Ժորա Զաքարյանին, դրանից հետո եղբայրս ինձ տվեց 2 հատ 20 եվրոյանոց և 1 հատ 50 եվրոյանոց, որ ներկը կրկին մաքրենք, ես դրանք կրկին փոխանցեցի Ժորային: Ես Ժորային չեմ հասցրել, թե ինչով է դրանք մաքրում»,- որպես վկա նախաքննական մարմնին պատմել է Անդրանիկ Քոչարյանը:
Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Որպես կասկածյալ՝ Քոչարյանը պատմել է, որ Սամվել Բաբայանն իրեն տվել է 20 եվրոյանոց թղթադրամ և խնդրել ճշտել՝ իրական է, թե կեղծ: