Լաս Վեգասի սպանդի հեղինակի հայրը թալանչի քահանա էր
ԱշխարհԼաս Վեգասի հրաձիգի հայրը՝ Բենջամին Հոսկինս Փեդոքը (մականունը՝ Մեծ հայրիկ), ով ծնվել է 1926 թվականին և «հռչակվել» որպես բանկերի սերիական թալանչի և 8 տարի եղել Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից որոնվող ամենավտանգավոր 10 հանցագործների թվում, եղել է նաև ինքնակոչ քահանա։ Այս մասին գրում է Тhe Las Vegas Review-Journal-ը։
Անցած դարի 80-ականներին Փեդոքը Լաս Վեգասում պսակադրություններ է անցկացրել և բացել սեփական եկեղեցին Օրեգոն նահանգում, ինչը թույլ է տվել նրան օրինականացնել խաղային բիզնեսի եկամուտները։ Նա ձերբակալվել է, սակայն խուսափել բանտարկությունից և ծրագրել ևս մեկ եկեղեցի բացել՝ Նևադայում։ Փեդոք-ավագը սկսել է իր հանցավոր գործունեությունը դեռևս 50-ականներին, իսկ մինչ 34 տարեկանը հասցրել խարդախության համար 2 անգամ բանտում հայտնվել։
Նշվում է, որ նա մահացել է 77 տարեկանում, կյանքի վերջին 10 տարին ապրել է որպես «սուրբ մարդ»՝ փորձելով քավել նախկին մեղքերը, հայտնել է նրա նախկին ընկերուհին։