Կարեն Կարապետյանի ուշագրավ այցը Պուտինից հետո
ՔաղաքականությունԼրագիր / Իրանի նախագահի առաջին տեղակալ, փաստացի վարչապետ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին Իրան է այցելում վարչապետ Կարեն Կարապետյանը: Պաշտոնական այցի ընթացքում նա կհանդիպի ոչ միայն իրանցի իր գործընկերոջը, այլ նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:
Հայ-իրանական հարաբերության տնտեսա-քաղաքական նշանակության մասին խոսվել է բավականաչափ եւ թերեւս ավելորդ է կրկնել, թե Հայաստանի համար ինչ կարեւորություն ունի Իրանի հետ հնարավորինս խորը հարաբերությունը: Մյուս կողմից, նաեւ բավականաչափ հայտնի է այդ հարաբերության գլխավոր խոչընդոտը՝ Ռուսաստանը, որի շահից չի բխում հայ-իրանական լիարժեք հարաբերությունը:
Իսկ լիարժեք հարաբերություն նշանակում է Հայաստանի տարածքով Իրանի ելք դեպի Վրաստան ու Սեւ ծով՝ այնտեղից եվրոպական հեռանկարով: Հայաստանն Իրանի համար գործնականում հետաքրքրություն ներկայացնում է երկու ասպեկտով՝ ճանապարհ դեպի Սեւ ծով, եւ հայկական վերահսկողություն Իրանի հյուսիսում՝ Արցախ, ազատագրված տարածքներ:
Ընդ որում, այդ առումով Հայաստանի մասով հետաքրքրությունը կարող է նույնիսկ լինել հարաբերական: Այսինքն, Թեհրանի համար խոշոր հաշվով մեծ չէ տարբերությունը՝ այնտեղ կլինի հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական վերահսկողություն: Բուն խնդիրը Թեհրանի համար այն է, որ իր հյուսիսային սահմանին ունենա «ինքնիշխան» վերահսկողություն: Եթե ինքնիշխանություն կապահովի Հայաստանը, ապա Թեհրանը չունի խնդիր, իսկ եթե Ադրբեջանը, ապա Իրանը խնդիր չունի ադրբեջանական վերահսկողության պարագայում: Այն, որ Իրանի հյուսիսային այդ շրջաններում ապրում է մեծաթիվ ադրբեջանական բնակչություն, Թեհրանի համար խնդիր չէ: Իրանը ունի Ադրբեջանի վրա ազդեցության բավականաչափ լծակներ, Բաքվին «անջատական խաղերի» գայթակղությունից զրկելու համար:
շարունակությունը՝ կայքում