ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է այս պահին «Կոնվերս» բանկում. աշխատակցի նկատմամբ բռնություն է կիրառվել
ՀասարակությունԸստ նախնական տեղեկությունների` անհայտ անձը Կոնվերս բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո: Կատարվածից անմիջապես հետո ArmLur.am-ի նկարահանող խումբը շտապեց դեպքի վայր, որտեղ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում: Բանկը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը, որպեսզի իրավապահները հասկանան, թե ինչպես է եղել դեպքը: Երեւան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը ArmLur.am-ին ներկայացրեց մանրամասները: