Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց
ՔաղաքականությունԱրցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն այսօր տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: ArmLur.am-ի տեղեկություններով` Լևոն Մնացականյանը հիվանդանոց է տեղափոխվել սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Ըստ կայքի, նա սրտի հետ կապված պլանային ստուգում է անցել և այսօր կմնա բժշկական կենտրոնում: