Հեղաշրջման փորձ Կիրգիզիայում. Աթամբաևը չեղարկել է այցը Ռուսաստան
ԱշխարհՂրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը չեղարկել է այցը Սոչի ԱՊՀ պետությոնների ղեկավարների խորհրդի նիստին՝ առանձին քաղաքական գործիչների կողմից երկրում առաջիկա նախագահական ընտրությունների օրն անկարգութուններ և հեղաշրջման փորձ պատրաստելու տեղեկությունների պատճառով: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Ղրղըզստանի նախագահի մամլո ծառայությանը:
«Հաշվի առնելով ընտրությունների օրն առանձին քաղաքական գործիչների կողմից հանցավորության ներգրավմամբ զանգվածային անկարգությունների պատրաստվելու պարզված փաստերը, ինչպես նաև այդպիսի քաղաքական գործիչների ֆինանսական աջակցությունն արտասահմանից՝ նախագահը որոշել է չեղարկել իր աշխատանքային այցը՝ կարգը և անվտանգությունը երկրում անձամբ վերահսկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աթամբաևի այցը Սոչի նախատեսված էր հոկտեմբերի 10-11-ին:
Աթամբաևի փոխարեն՝ Ղրղըզստանի պատվիրակությունը կգլխավորի երկրի վարչապետ Սապար Իսակովը: