«Ընտանեկան բռնության օրենքը չի զրկում ծնողական իրավունքից». նախարար
ՀասարակությունԼրագիր / Հայաստանում վաղուց հասունացել է ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի ընդունման անհրաժեշտությունը, այսօր «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների ենթարկված անձանց պաշտպանության մասին» նախագծի շուրջ հասարակական քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ ընտանեկան բռնությունների մասով մտահոգիչ վիճակագրություն ունենք: Ոստիկանության տվյալներով՝ 2012-2016 թվականների Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք: «Խոսքը վերաբերում է պաշտոնական գրանցված թվերին: Այն, որ ստվերային թվերը շատ ավելի մեծ են, դա անխոս է և դրա մասին խոսում են բազում հետազոտություններ: Քննչական կոմիտեի հրապարակած թվերի համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը: 2015 թվականի միայն առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է մի քանի տասնյակ քրեական գործ»,- ներկայացրեց նախարարը:
Նրա խոսքով՝ ամենամտահոգիչ հանգամանքն այն է, որ այս գործերի զգալի մասը վերաբերել է ընտանիքի անդամի կողմից անչափահաս նկատմամբ բռնությանը:
շարունակությունը՝ կայքում