Հայերեն


Սովետը քանդվեց դեկտեմբերին, իսկ մենք հասցրինք 1991 թ. սեպտեմբերին անկախանալ

Հասարակություն

Քաղաքական դատողություններ չստացվի ասելիքս, բայց իմ միջավայրում մեծերը հիմնականում չէին սիրում Գորբաչովին։ Տարբեր անեծքներ էի լսում` ուղղված վերջինիս ու տիկնոջը, եւ մանկական սովորական մի մեխանիզմ էր արթնանում մեջս` դիմադրության մեխանիզմը։ Եթե մեծերն ասում էին, որ վատն է, ուրեմն` ինձ համար լավն էր դառնում այդ մարդը։ Ու ամուսիններն ինձ կլանում էին, երբ հեռուստացույցով աչքովս էին ընկնում։ Ռուսական մանկապարտեզ էի գնացել ու դպրոցում ռուսաց լեզվի մեր ուսուցիչն էլ ռուս էր` ոչ մի բառ հայերեն չգիտեր, ստիպված բոլորս լավ ռուսերեն էինք սովորել։ Ես համարյա թե ըմբռնում էի պաշտոնական Մոսկվայի լրատվության ասելիքը` մակերեսի իմաստով իհարկե։ Գորբաչովի ամեն հայտարարությունն ու այցը որեւէ երկիր կամ հիմնարկ դիտում էի մեծ հետաքրքրությամբ, Ռաիսային էլ հետեւում էի «աղջկական աչքով»։ Նրա կոստյումչիկները, ձեռնոցներն ու գլխարկներն ինձ վրա այն ժամանակ կախարդական տպավորություն էին թողնում։ «Գորբաչովը քանդելու ա Սովետը», ասում էին մեծերը։ Ես չգիտեի, թե ի՞նչ է Սովետը, բայց մեծերի` տատիկ-պապիկների տագնապը ինձ ուրախացնում-հրճվանք էր պատճառում, ուրեմն` լավ բան է լինելու, ուրեմն լավ բան է անելու, ուրեմն` ես ճիշտ եմ, Գորբաչովը լավ մարդ է։

Ես չգիտեի` ինչ է կատարվում անկախության հռչակմանը նախորդած ժամանակաշրջանում ասենք Թատերական հրապարակում, ի՞նչ շարժումներ կան, ովքե՞ր կամ ինչո՞ւ են հրապարակում միացում ու ազատություն վանկարկում։ Ընտանիքս չէր մասնակցում քաղաքական անցուդարձին, իսկ իմ ինֆորմացիայի միակ աղբյուրը հեռուստացույցն էր` ռուսական վեստիները։ Մեկ էլ մեծերի` «Սովետը քանդվում ա ու դրա միակ մեղավորը էդ լաքոտ քաչալն ա» արտահայտության տարբեր մշակումները։ Սովետը քանդվեց դեկտեմբերին, իսկ մենք հասցրինք 1991 թ. սեպտեմբերին անկախանալ։

Վերադառնամ շարադրանքիս սկզբին։ Դեռ նոր էինք տեղափոխվել 3-րդ դասարան։ Հանրապետությունը մխրճված էր Այո-ի եւ Ոչ-ի քարոզարշավի մեջ։ Ես էլի անտեղյակ էի քաղաքական անցուդարձին, ինֆորմացիոն հարթակներն էլ գոյություն չունեին, եւ ես էլի դիմադրության մեթոդով էի առաջ գնում, երբ ասում էին ոչ, ասում էի այո, երբ` այո, թե ես ոչ եմ ուզում։ Մեր դասասենյակում երկու գրատախտակ կար` մեկը մաթեմատիկական վանդակներով, մյուսը գծավոր` լեզուների համար։ Կավիճով ընդմիջմանը մի գրատախտակին գրեցի այո, մյուսին` ոչ, հետո` մեծ խաչ դրեցի ոչ-ի վրա։ Զանգը հնչեց, ու դասղեկը ներս մտավ` չհասցրի մաքրել գրատախտակը։ Ես դասարանի ավագն էի ու գերազանցիկ էի, իսկ այն ժամանակվա ուսուցիչները կարծրատիպ ունեին` եթե լավ ես սովորում, ուրեմն չես կարող «չարաճճի» լինել կամ ստանդարտից տարբերվող վարք ցուցաբերել։ Ուսուցչուհին մեր` ընկեր Աբգարյանը, խիստ տոնով ասաց. «Ո՞վ է այն տարօրինակը, որ գրատախտակին նման բան է գրել»։ Դասարանը քար կտրեց։ Ես անակնկալի եկա տեղի ունեցածից. այդպիսի խիստ տոնայնություն չէի էլ պատկերացնում։ Ու մինչ մտքումս կորոշեի` ինչպե՞ս արդարանալ ու ի՞նչ ասել, մեր դասարանի` մի քիչ վատ սովորող աշակերտներից մեկը` Արտյոմը, հայտարարեց, թե ինքն է արել։ Բոլորը գիտեին, որ նա ինձ է սիրահարված, ու նրա այդ քայլի մոտիվացիան պարզ դարձավ դասարանցիներիս։ Ես ամաչեցի, իսկ ընկեր Աբգարյանի մտքի ծայրով անգամ չէր անցնում` նայել իմ կողմը։ Մինչ ես ողջ դասարանի հետ կանգնած կարմրում էի, Արտյոմը մատյանում ստացավ հերթական երկուն։ Ես ոչինչ չարեցի` կանխելու անարդարությունը, բայց շատ էի բարկացել տղայի հանդգնության համար ու որոշեցի լռել (Արտյոմը բանակում ինչ-որ խնդիրներ ունեցավ, որից հետո առողջական հարցերի առաջ կանգնեց։ Նրա տեղը հիմա ոչ ոք չգիտի, ընտանիքը վաճառել է բնակարանն ու տեղափոխվել է այլ տեղ ապրելու։ Վերջին տարիների` նրան գտնելու իմ բոլոր ջանքերը անհաջողությամբ ավարտվեցին։ Արտյոմը Թերլեմեզյանն էր ավարտել ու շատ լավ էր նկարում։ Անգամ միջազգային կոնկուրսներում էր հաղթել)։

Այո-ն հաղթեց, ու Արտյոմը ամեն տեղ գլուխ էր գովում` տեսա՞ք, որ ես ճիշտ էի գրել գրատախտակին։ Հերիք չէր անարդարությունը, հիմա էլ ինձանից հաղթանակս էին գողանում։ 10 տարի շարունակ էդպես էլ չներեցի Արտյոմին, ընկեր Աբգարյանի տարօրինակ բառն էլ մի տեսակ նախանշեց մեր սերնդի անցնելիք տարօրինակ ճանապարհը։

Սեպտեմբերի 21-ին ես Ազատության հրապարակում էի։ Սեւ ու սպիտակ համազգեստով. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը մասնակցում էր պաշտոնական միջոցառմանը, ու ես էլ այդ երեխաների շարքում էի` առաջին ալտ էի երգում։ Հայաստանի մասին ինչ-որ երգ էր, որի տեքստն ու երաժշտությունը շատ արագ մեզ սովորեցրին, չհասցրինք շատ փորձել ու վարժվել, բայց մեզ տարան հրապարակ։ Առաջին անգամ «հարթակից» տեսա անկախություն նվաճած ժողովրդի ուրախությունը։ «Ուրեմն` բոլորն էլ «Ոչ»-ի վրա գիծ են քաշել։ Ուրեմն` մենք շատ ենք, եթե շատ ենք, ուժեղ էլ կլինենք», մտածեցի ես։ Հետո մտքումս գցում-բռնում էի` ինչպե՞ս եմ մի քանի օր հետո` հոկտեմբերի 1-ին, այս բոլորին հրավիրելու իմ ծննդյան արարողությանը։ Չէ, մտածում էի, բոլորը չեն տեղավորվի մեր տանը ու մտքով ընտրում էի այն դեմքերին, որոնց ֆիքսում էի մանկական անհասկանալի զգացողությամբ։

Այլեւս երբեք չեմ ունեցել այդ օրվա նման զգացողություն` երգելիս, հարթակից ժողովրդին նայելիս, ծափահարելիս, շարքով քայլելիս…։ Ես չէի վախենում ֆալշ նոտան բարձր գոռալուց, չէի վախենում, որ կհոգնեմ ուղիղ ու ձիգ կանգնելուց, դրանից էլ ոտքերս ծռմռելուց, շորերս բեմի վրա ճմռթելուց եւ այլն, եւ այլն։ Վախկոտ չէի, բայց այդ օրը ոչինչ չէի նկատում բացի ինձանից։ Ինչ լավ բան է, փաստորեն, անկախությունը. ահա այս միտքն էր ինձ հետապնդում ողջ օրվա ընթացքում։ Ես էլ դարձել էի շատ կարեւոր մի բան արած մարդկանցից մեկը։ Ինչ կարեւոր բանի մասին էր խոսքը` չէի հասկանում, բայց գիտեի` ամենակարեւորն արված է։ Հետո հրավառություն եղավ։ Տատիկս էլ (մայրական կողմից) մեզ հետ էր հրապարակում։ Երեւի դժգոհ էր, որ անկախացել ենք, բայց հրավառությունը սիրեց, ասաց` շատ հոգնեցիք, բայց դե սիրուն էր հրավառությունը։ Մխիթարվեց ու մեզ էլ մխիթարեց հրավառությամբ։ Մետրոյով տուն էինք գնում, ու տատիս հարցրի` տատ, դու այո-ի վրա էիր չէ՞ խաչ քաշել։ Տատիկս ինձ համար անսպասելի պատասխանեց` էդ ինչի՞, ո՞վ ասեց։ «Ես չեմ ճանաչում մեկին, որ էդպես արած լինի», ասաց նա։ «Ես ճանաչում եմ, տատ», նեղսրտեցի ես։ «Ո՞վ», հարցրեց նա. «Նանան` տատ»։

Նանան հորաքույրս էր. նա մեզ հետ էր ապրում, ավելի ճիշտ, մենք էինք նրա հետ ապրում։ Նա լավ աշխատանք ուներ, լավ էր վաստակում ու մեր հայկական մեծ ընտանիքը, ըստ էության, նա էր պահում։ Նրան բոլորս սիրում էինք անսահման, նա էլ` բոլորիս, միայն անկախությունը չէր սիրում։ Եվ ես գիտեի, որ նա ոչ էր քվեարկել։

Երեկ ես զանգահարեցի հորաքրոջս ու հարցրի` Նանա, դու ո՞նց էիր քվեարկել անկախության հանրաքվեին։ «Էն ժամանա՞կ», հարցրեց։ «Այո», ասացի։ «Ես ոչ եմ քվերակել»։ «Այսինքն դու չե՞ս ցանկացել, որ մենք անկախանա՞նք», ճշգրտեցի ես։ «Ոչ, միանշանակ ոչ», հավելեց նա։ Լավ դե, ասացի, վաղը քո մասին վատ հոդված եմ գրելու թերթում` անպայման կկարդաս։ Սկսեց ծիծաղել ու դեռ մի բան էլ հավելեց, թե այդ օրը տեղամասում կռիվ է արել, որովհետեւ ցուցատախտակ է դրված եղել այնտեղ, որի վրա գրված է եղել «այո»։ Սովետի քաղաքացի Նարգիզ Վեզիրյանն էլ կռվել է, թե գիտեք` քարոզչության սկզբունքը խախտում եք։

Հենց սա է անկախությունը։ Մտածողությունների տարբերությունն ու, դիմադրությունը, դիալեկտիկան` հակադասությունները միասնության մեջ։ 25 տարի այսպես էլ ապրում ենք։ Դիմադրում ենք, ուրեմն` դեռ անկախ ենք։ Եվ հենց միայն անկախության հարատեւման դիտանկյունից շնորհավորանքի փոխարեն ուզում եմ նախ իմ մեջ պնդացնել գիտակցումը, որ ամեն սերունդ ունի դիմադրելու իր ժամանակը։ Եվ երբ անցնում է այդ ժամանակը, մնում է անկախությունը` որպես միակ կապիտալ, փոխանցել եկողներին։ Ես ժառանգել եմ անկախությունը, հիմա հերթի մեջ եմ` որպես այդ ժառանգությունը դեռեւս պահպանող։ Փոխանցելու համար դեռ վաղ է, հիմա իմ սերնդի դիմադրության ժամանակն է։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ, «Չորրորդ իշխանություն»

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված