Ալիեւը Սարգսյանին պատասխանեց սպանությամբ
ՔաղաքականությունԼրագիր / Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Տավուշի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հոկտեմբերի 10-ին զոհվել է Հայաստանի բանակի 19-ամյա զինծառայող: Այդ տեղեկությունը հաջորդել է Իլհամ Ալիեւի հայտարարության առիթով Սերժ Սարգսյանի տված կոշտ պատասխանին:
Ալիեւը հայտարարել էր, թե ղարաբաղյան բանակցությունը վերսկսվում է առանց Հայաստանի նախապայմանի: Սարգսյանը խոսնակի միջոցով արձագանքել էր, որ Ալիեւը խեղաթյուրում է իրականությունը, որ հայկական կողմը հետքայլ չի անի Վիեննայի օրակարգից, որը հրադադարի մեխանիզմի ներդրման օրակարգն է: Միաժամանակ Սարգսյանը ընդհուպ անձնական որակավորման թափանցիկ տողատակով կոշտ բնորոշումներ էր տվել Ալիեւի քաղաքականությանը, որակելով այն խայտառակություն:
Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման հետեւանքով ողբերգական միջադեպերը հազվադեպ չեն, եւ Ադրբեջանը սպանության դիմում է պարբերաբար, ըստ այդմ բավական դժվար է ասել, թե արդյոք հերթական սպանությունը կապ ունի Սարգսյանի կոշտ արձագանքի հետ, եւ դա էլ Ալիեւի պատասխանն է Սերժ Սարգսյանին:
Միեւնույն ժամանակ, սահմանային մարդասպանության ալիեւյան քաղաքականությունը ունի նաեւ որոշակի բնորոշ գիծ՝ նա հատկապես դիմում է դրան այս կամ այն կարեւոր «բանակցային» հանգրվանից առաջ կամ հետո:
շարունակությունը՝ կայքում