Նախագահի ու փող խնդրող կնոջ երկխոսությունը /տեսանյութ/
ՀասարակությունԱրդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հայրենիքի համար կյանքները զոհաբերած հայորդիների շիրիմներին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ եւ ԼՂՀ բարձրագույն իշխանությունների ղեկավարները եւ հոգեւոր դասի ներկայացուցիչները: Պաշտոնական արարողությունից հետո Սերժ Սարգսյանը թիկնապահների ուղեկցությամբ փորձում էր հեռանալ Եռաբլուրի եկեղեցուն հարող ճանապարհով, երբ նրան մոտեցան մի քանի կանայք եւ ամեն մեկն իր խոսքը փորձեց տեղ հասցնել: Նրանք հիմնականում շնորհավորում եւ ինչ-որ մաղթանքներ հղում Սարգսյանին, բացի մեկից:
Կանանցից մեկը նախ բացականչեց՝ պարոն Սե՛րժ, ապա ասաց, որ կոմունալ վճարները չի կարողանում կատարի, եւ որ իրեն գումար է հարկավոր: Նախագահականի աշխատակազմից մեկը մոտեցավ կնոջն ու ասաց. «Նախագահն ինձ հանձնարարեց, ես կլուծեմ», որից հետո տիկինը դիմեց Սերժ Սարգսյանին՝ միանգամից ասելով. «Տղես մահացել ա, տղես նորա մահացել»: Սերժ Սարգսյանը նրան ընդհատեց՝ ասելով, որ հանձնարարել է եւ կլուծեն խնդիրը: Տիկինը կրկին ներկայացրեց իր խնդիրը: «Լսի, ես քեզ ասում եմ՝ հանձնարարել եմ, կգնաս Արմենին կասես, վայ»,- զայրացավ Սերժ Սարգսյանն ու հեռացավ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
armtimes.com