Հայկական ֆուտբոլի «հոգեհանգիստը» Ավանի ակադեմիայում
Սպորտ1in.am / Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2019 թվականի առաջնության խմբային փուլում երեկ Երևանում 5:0 հաշվով զիջեց Ավստրիային: Այս հանդիպումը իրական մղձավանջի էր վերածվել մեր ֆուտբոլիստների համար, որոնք երկրորդ կեսում «հաջողացրին» 5 րոպեում 3 գոլ բաց թողնել: Ավելին, մեր խաղացողները մոտ 10 անգամ սեփական տուգանային հրապարակի մատույցներում գնդակը նվիրեցին մրցակցին: Մերոնց խաղն ուղղակի ծիծաղ էր առաջացնում: Եթե ավստրիացիները ավելի դիպուկ գտնվեին, հանդիպումը կավարտվեր, ասենք, 10:0 հաշվով:
Մարզադաշտում ներկա փոքրաթիվ ֆուտբոլասերները, տեսնելով խայտառակությունը, բացահայտ կերպով երկրպագում էին Ավստրիային՝ ծաղրելով մեր խաղացողներին: Սա ոչ միայն ցավալի, այլև վտանգավոր երևույթ է: Այս կերպ շարունակվելու դեպքում ֆուտբոլասերն ուղղակի ատելությամբ կլցվի հայկական ֆուտբոլի նկատմամբ: Հանդիպման ընթացքում պաշտպանը կարող սխալվել մեկ անգամ, առավելագույնը՝ երկու անգամ: Բայց ինչպես մեկնաբանել այն, որ մեր ֆուտբոլիստը հանդիպման ընթացքում 5-6 անգամ գնդակը փոխանցում է մրցակցին:
շարունակությունը՝ կայքում