Գրեթե բոլոր աղջիկները և կանայք գիտեն, որ առանց դիմահարդարումը մաքրելու քնելը շատ վնասակար է մաշկի համար։ Սակայն քչերը գիտեն, թե հատկապես ինչ հետևանքների կարող է դա բերել։
EnterTrain-ը ներկայացնում է առանց դիմահարդարումը մաքրելու քնելու հետևանքները, որոնք իմանալուց հետո դու կհրաժարվես այդ վտանգավոր սովորությունից։
Մաշկի բորբոքում և ուգրիներ կառաջանան

Մաշկի չորություն կառաջանա

Շրթունքները կսկսեն ճաքճքել, թեփոթել, ինչպես նաև շուրթերի շուրջ սև կետեր կառաջանան

Աչքերի շուրջ մաշկի տեսքը զգալի կվատանա

Մաշկի ծերացման գործընթացն ավելի շուտ կսկսի

Թարթիչները փխրուն կդառնան

Անքնություն և անհանգիստ քուն կառաջանա

Աչքի բորբոքում ունենալու հավանականությունը կավելանա
