Շան թուլա՝ Պուտինին
ԱշխարհRia Novosti-ի փոխանցմամբ, Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը Սոչիում Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին շնորհավորել է անցած ծննդյան օրվա առթիվ եւ նրան նվիրել է ալաբայի ձագ՝ Հավատարիմ անունով:
« Պուտինը շատ բան է անում բնապահպանության հարցերում:Մենք ունենք մեկ ընդհանուր բարեկամ՝ աշխարհում միակ ալաբայ շունը: Եվ ես այսօր ինձ հետ բերել եմ այդ փոքրիկ ալաբային»,-ասել է նա: