Ի դեպ, այդ կամուֆլյաժով բանդաները մի զարհուրելի սովորություն ունեին․․․
ՀասարակությունԵթե կոմունիստների ժամանակ ավտարիտետները սեփական առաջին քարտուղարներ էին պահում (Ավետը՝ Մաշտոցի շրջանում, Փայլակը՝ Էրեբունիում, հանգուցյալ Դքի Նորոն՝ Սպանդարյանում եւ այլն), իսկ 89-91 թվերի խառնակ ժամանակներում իրենց քարտուղարների հետ հանցագործների ջոկատներին զինում ու կամուֆլյաժ էին հագցնում, որպեսզի բազաներում կուտակված ապրանքները, բանկերի վարկային ռեսուրսները անպատիժ գողանան, ապա հիմա իսկական ժամանակն է կուսակցություն պահելու: Ի դեպ, այդ կամուֆլյաժով բանդաները մի զարհուրելի սովորություն ունեին. իրենց ռազբորկաները իրականացնում էին քաղաքից դուրս և իրենց զոհերին մարտական պատիվներով զրահամեքենային դրած ու զինավառ կալոնայով տանում-թաղում էին նաև Եռաբլուրում՝ իբր սահմանում զոհվածի:
Սովետական սիստեմում բազայի կառավարիչը երկու պարտադիր ֆունկցիա ուներ. շրջկոմի առաջին քարտուղարի ու գողական աբշակի կարիքները հոգալ «համաժողովրդական ունեցվածքի» հաշվին: Դա կայուն սիստեմ էր՝ քարտուղար-բազա-աբշակ: Ահա պետական-կուսակցական այդ սիստեմն են, ի դեպ, վերարտադրում սրանք Հայաստանում՝ ի հատումն իրենց երիտասարդ տարիների ստատուսի ողորմելիության: Հիմա ո՞ր հանցավոր գործարքն է յոլա գնում առանց «ազգայինի»: Տեղեկատվական կարգով ասեմ, որ սովետական հանցագործ աշխարհի ներկայացուցիչները դեռ Պերեստրոյկայի ժամանակներից հակում ունեին ստեղծել հասարակական, բարեգործական կազմակերպություններ, որոնց մեջ պարտադիր են «իրավունք», «օրենք», «ազգ» բառերը, իսկ հասարակական կազմակերպություններից կանգ էին առնում հատկապես նարկոմանիայի դեմ պայքարող կազմակերպություններ հիմնադրելու վրա՝ նարկոբիզնեսով հնարավորինս դյուրությամբ զբաղվելու համար:
Ահա այսպիսի քաղաքական դաշտ՝ մի առանձին վերցրած անտեր հանրապետությունում: Դաշտ չի, այլ իպոդրոմ: Քոռ Օմարի մուրազ: Դաշնակի դրախտ:
Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ