Facebook-ը խափանվել է ամբողջ աշխարհում
ՀասարակությունԻնտերնետի բոլոր օգտատերերը հայտնում են Facebook-ի անսարքության մասին: Բացի այդ խնդիրներ են ծագել նաև բջջային հավելվածում:
Ըստ օգտատերերի` խնդիրներ են ծագել նորությունները բացելիս, ինչպես նաև հստակ էջ մուտք գործելիս: Այս խնդիրը առաջացել է և համակարգչով, և բջջային հավելվածով: Բացի այդ, iOS և Android ծրագրեից օգտվողները չեն կարողացել մուտք գործել կարգավորումներ բաժինը:
Հայտնի է նաև, որ անսարքություններ են եղել Instagram-ում, որը նույնպես պատկանում է Facebook-ին:
Դատելով Downdetector կայքի քարտեզից` տեսնում ենք, որ այդ խնդիրը առաջացել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայի պետություններում, Ավստրալիայում և Ասիայի մի շարք երկրներում: