2017-ի սեպտեմբերի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 2 դեպքի մասին։ Կորուստներից երկուսն էլ մարտական են: Այս մասին հայտնում է Ռազմինֆոն:
Մարտական կորուստներ
• Սեպտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:
• Սեպտեմբերի 28-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից ստացած հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:
Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը հայտարարվել է հայկական բանակի 45 զինծառայողի մահվան մասին։
| Ամիս |
Մարտական |
Ոչ մարտ. |
Վիրավոր |
| Հունվար |
3 |
3 |
1 |
| Փետրվար |
3 |
3 |
6 |
| Մարտ |
3 |
1 |
6 |
| Ապրիլ |
2 |
3 |
1 |
| Մայիս |
2 |
6 |
2 |
| Հունիս |
4 |
2 |
17 |
| Հուլիս |
1 |
2 |
5 |
| Օգոստոս |
2 |
3 |
1 |
| Սեպտեմբեր |
2 |
0 |
0 |
| Ընդհանուր |
22 |
23 |
39 |