Հայաստանի շքեղ նվերը Նազարբաեւին
ՔաղաքականությունԼրագիր / Հայաստանի նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի ԵՏՄ Վեհաժողովում արած լուսանկարը, որի կենտրոնում Ղազախստանի նախագահ Նազարբաեւն է, իսկ հետեւի ֆոնին նշմարվում են Պուտինը, կարծես Սերժ Սարգսյանի ուրվագիծն ու հիմնականում թիկնապահներ, ստացվել է շքեղ՝ առանց չափազանցության:
Ի դեպ, անհրաժեշտ է արձանագրել, որ Դավիթ Հակոբյանի լուսանկարային պաշարում այդպիսի բնորոշման արժանի լուսանկարները բավական շատ են:
Նազարբաեւի լուսանկարը մեծ արձագանք է ստացել ղազախական մեդիայում եւ սոցցանցերում: Դավիթ Հակոբյանն այնտեղից իրեն ուղղված հարցերին նաեւ պատասխանել է, որ լուսանկարը պատահական է ստացվել, թեեւ այդպիսի լուսանկար ցանկանում էր անել վաղուց: Բայց նա ասել է, որ մտահղացել էր այդպես լուսանկարել Սերժ Սարգսյանին, նկատել էր լուսային լավ ֆոնը եւ դիրքավորվել կենտրոնում, պարզապես Սերժ Սարգսյանն ավելի ուշ է մտել դահլիճ, առաջինն անցել է Նազարբաեւը եւ դարձել շքեղ լուսանկարի հերոս:
Այսպիսով, Հայաստանի նախագահի լուսանկարիչը պատահական, բայց շքեղ նվեր, հաճելի անակնկալ է մատուցել Ղազախստանի նախագահ Նազարբաեւին:
շարունակությունը՝ կայքում