Բուֆոնը նոր պաշտոն կստանա
ՍպորտԻտալացի արվեստագետ և գրող Վիտորիո Սգարբին հայտարարել է, որ ընտրություններում իր «Վերածնունդ» քաղաքական կուսակցության հաղթանակի դեպքում Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի հավաքականի 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կդառնա երկրի սպորտի նոր նախարարը:
«Եթե մենք հաղթենք ընտրություններում, ապա Բուֆոնը կլինի Իտալիայի սպորտի նոր նախարար: Ջանլուիջին հավասարակշռված մարդ է, ով հանդես է գալիս ազգային հավաքականում և մոտ ապագայում կավարտի կարիերան: Նա հետաքրքրվում է արվեստով և քաղաքականությամբ: Բուֆոնը հետաքրքրություն է ցուցաբերել առաջարկին, որը ներկայացրել է մեր կուսակցությունը: Նա այդ մասին գրել է ինձ: Բուֆոնի հետ եղել եմ գեղարվեստական ցուցահանդեսում, որտեղ նա տեղեկացրել է իր աջակցության մասին»,- Սգարբիի խոսքն է մեջբերել Football Italia-ն: