Անուշիկ Ալավերդյանի աղջկա ծննդյան լուսանկարներն ու հյուրերը
LifeԱնուշիկ Ալավերդյանի եւ երաժիշտ, դաշնակահար Կարեն Մամիկոնյանի դուստրը երկու տարեկան է: Հայրիկի համերգային հյուրախաղերի պատճառով Մայայի տարեդարձը ծնողները մի քանի օր ուշացմամբ են նշել: BRAVO.am-ը ներկա է եղել խնջույքին, լուսանկարել փոքրիկ հոբելյարին եւ հյուրերին:
«Իմ այն ընկերուհիներն էին ներկա, որոնց բալիկների հետ Մայան արդեն ընկերություն է անում: Այսինքն՝ բոլորը Մայայի ընկերներն էին»,-պատմել է երգչուհին եւ հավելել.«Աղջիկս սկզբում լարված էր, բայց ընթացքում բացվեց՝ հիմնական ժամանակն ընկերների հետ անցկացնելով խաղահրապարակում: Ուզում էր բոլոր ատրակցիոնները միանգամից փորձել:)»:
Անուշիկի խոսքով՝ շատ հագեցած օր են ունեցել.«Մանկական սրճարանում երեխաների համար բազմաթիվ զբաղմունքներ կային, մանկական ծրագիր էր, ինչն էլ ամենակարեւորն էր: Բոլոր փոքրիկները շատ ակտիվ էին եւ ուրախ: Խնջույքն իսկապես նրանց համար էր կազմակերպված»:
մանրամասն՝ կայքում