Հայերեն

Իրավիճակ, երբ սիրած տղան անսպասելի խզում է կապերը

Life

Մի օր սիրելիդ զանգեց և ասաց, որ ձեր միջև ամեն ինչ վերջացած է:

Դեռ երեկ ամեն ինչ հրաշալի էր. նա քեզ ծաղիկներ էր նվիրում, ուշադիր էր, սիրալիր, քեզ ասում էր «արևս», «կյանքս», այլ քնքուշ խոսքեր: Նույնիսկ «համարձակվել» էր ծանոթանալ մայրիկիդ հետ և հաճելի տպավորություն էր թողել նրա վրա: Ամուսնության մասին խոսակցություն ձեր միջև դեռ չէր ծավալվել, բայց ամեն ինչ տանում էր դրան. ենթադրում էիր, որ շուտով քո մատնեմատը կզարդարվի ամուսնական մատանիով: Եվ հանկարծ տեղի է ունենում անկանխատեսելին. նա զանգում է քեզ և ասում, որ ամեն ինչ վերջացած է: Ընդ որում` առանց բացատրությունների ցած է դնում լսափողը:

Ինչպե՞ս պահել նման իրավիճակում: Որո՞նք են ձեր սիրո նավի ուղղության նման կտրուկ փոփոխության պատճառները և, վերջապես, արժե՞, չնայած սիրելիիդ վճռականությանն ու կտրուկ պահվածքին, փորձել վերադարձնել ամեն ինչ նախկին հունին: Թե՞ բարձն արցունքներով հեղեղելով` առերես երջանիկի տեսք ընդունել և մտովի գրողի ծոցն ուղարկել նրան:

Նախևառաջ` պետք է հասկանալ` որոնք են առաջին հայացքից տարօրինակ այդ պահվածքի շարժառիթները:


1-ին ամենատարածված պատճառը` չարակամների որոնում:

Նախանձն այնպիսի զգացմունք է, որը տիրելով մարդուն, դրդում է նենգության և դավադրության: Ուշադիր նայիր շուրջդ: Չկա՞ շրջապատում այնպիսի մի ընկերուհի, ով ձև է ընդունել, թե մենությունը բնական վիճակ է իր համար: Արդյո՞ք նա բացարձակ անկեղծ է քեզ հետ պնդելով, թե անհետացող թիթեռների հերբարիում հավաքելն աշխարհի ամենագրավիչ զբաղմունքն է, իսկ տղամարդիկ նրա մեջ ոչ մի զգացմունք չեն առաջացնում, բացի խղճահարությունից: Եթե նման ընկերուհի կա, բացառված չէ, որ հենց նա է դարձել ձեր բաժանման անուղղակի դրդողը` օրինակ, որպես գաղտնիք սիրելիիդ պատմելով, թե դու անցած ուրբաթ ծանոթներից մեկի տարեդարձին «խաղեր ես տվել¦ մի ամբողջ ֆուտբոլային թիմի հետ:

Իրավիճակ, երբ սիրած տղան անսպասելի խզում է կապերը

Հնարավոր է նաև, որ «բարի կամեցողը» սիրելիիդ ծանոթներից մեկն է, ով վաղուց «աչք ունի» քեզ վրա և հիմա, գիտակցելով, որ ձեր հարաբերությունների հաջորդ փուլը հարսանիքն է, որոշել է գնալ ծայրահեղ քայլերի: Նրա նապատակը քեզ հասնելն է, իսկ նպատակն իրագործելու համար արդարացվում են բոլոր միջոցները: Եթե նման ծանոթ կա, սպասիր, շուտով վեճից հետո նա անպայման կհայտնվի մխիթարողի դերում:

2-րդ շատ լուրջ պատճառը` վախ սպասվող ամուսնությունից

Ամուսնությունը տղամարդու համար մեծ պատասխանատվություն է, և զարմանալի չէ, որ նրանցից շատերը վախենում են այդ պատասխանատվությունից: Ուստի երբեմն խզում են լուրջ հարաբերություններն աղջկա հետ` նախընտրելով որոշ ժամանակ շարունակել առանց պարտավորությունների թեթև կապերը: Զգալով, որ զուգընկերուհու հետ հարաբերությունների հաջորդ փուլը ամուսնական առաջարկություն անելն է` տղամարդը պարզապես կարող է վախենալ և փախչել նրանից առանց բացատրությունների:

3-րդ ցավալի պատճառը. նրա զգացմունքները քո հանդեպ իսկապես փոխվել են,

բայց նա կողմնակից չէ հարաբերությունների պարզաբանման, տանել չի կարողանում լուրջ խոսակցությունները, ուստի ընտրել է վերջակետ դնելու ամենացավոտ ու արագ տարբերակը:

Ինքդ քեզ համար պարզելով հնարավոր պատճառը` որոշիր` ինչպես գործել հետագայում: Առաջին երկու դեպքում նախքան հաշտեցման որևէ քայլ ձեռնարկելը լավ մտածիր` իսկ պե՞տք է քեզ նման մարդը: Մեկ անգամ հավատալով քո մասին բամբասանքներին` շատ հնարավոր է, որ հավատա նաև մյուս անգամ: Փոխադարձ հարգանքն ու վստահությունն ընտանիքում նույնքան անհրաժեշտ են, որքան և սերը:

Իսկ ինչ վերաբերում է վախին ամուսնության նկատմամբ, դա կարող է դառնալ սովորություն, և այդ դեպքում սիրելիի հետ երջանիկ կյանքի մասին մնում է միայն երազել:

Եվ վերջապես, եթե տղան քեզ իսկապես էլ չի սիրում, ցավոք, պետք է համակերպվել դրան: Հանիր նրան մտքիցդ: Կյանքը նրանով չի վերջանում: Դու դեռ շատ ժամանակ ունես գտնելու քո երջանկությունը:

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Դիլիջանը փոփոխությունների շեմին․ կարո՞ղ է զբոսաշրջության աճը փոխել քաղաքի տնտեսությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»
Ամենադիտված