Կիսամերկ ռուս աղջիկը զոհվում է հենց ուղիղ եթերում
ԱմենաընթերցվածԴոմինիկյան հանրապետությունում ռուս կինը մահացել է մեքենայում վտանգավոր հնարք կատարելու ժամանակ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Աղջիկը կիսով չափ դուրս էր եկել մեքենայից և զբաղված էր տեսանյութ նկարահանելով, երբ գլուխը հարվածում է ճանապարհային նշանին:
Դոմինիկյան Հանրապետության ոստիկանությունը հետաքննում է ռուս զբոսաշրջիկի մահվան հանգամանքները:
Նրա ընկերը, ով այդ պահին վարելիս է եղել մեքենան , աղջկա ընկնելուց անմիջապես հետո կանգնեցրել է այն: Նա ոստիկաններին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ի գիշերը, երբ նրանք գնալիս են եղել օդանավակայան:
Ոստիկանությունը պարզել է, որ աղջիկը՝ 35-ամյա Նատալիա Բորոդինան եղել Չելյաբինսկի բնակիչ, իսկ նրա ընկերը, ով վարելիս է եղել «Kia Picanto» ավտոմեքենան, եղել է Ուկրաինայի քաղաքացի: