Մայր ու աղջիկ որոշեցին նիհարել. 3 ամսում նրանք հասան անհավանական արդյունքի
ԱշխարհՏեսանյութի հերոսների անունը Շերիլ և Տեսսա է: Նրանք մայր ու աղջիկ են: Շերիլը 50 տարեկան է, Տեսան՝ 17: Նրանց երկար ժամանակ անհանգստացնում էր ավելորդ քաշը: Ահա և նրանք որոշեցին վճռական քայլերի գնալ նիհարելու համար:
Նրանք սատարում էին միմյանց, հաճախում մարզասրահ, միաժամանակ սնվում ճիշտ՝ փնտրելով համեղ ու օգտակար սննդի բաղադրատոմսեր: Աշխատանքային և ուսումնական ծանր օրվանից հետո մայրն ու աղջիկն անպայման գնում էին վազելու:
100 օրվա ընթացքում նրանք միասին նիհարեցին 34 կգ-ով. մայրը՝ 19կգ, աղջիկը՝ 15կգ: Շերիլն ու Տեսան չեն պատրաստվում բավարարվել ձեռքբերածով:
Միգուցե, նրանց օրինակը վարակիչ լինի նաև Ձեզ համար, և Դուք նույնպես սկսեք կատարել առաջին քայլերը, եթե իհարկե, Ձեզ նույնպես անհանգստացնում է ավելորդ քաշը: