Հրաժեշտի հանդիպում. Սարգսյանն ու Ալիեւը կատարեցին պայմանը
ՔաղաքականությունԼրագիր / Հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն հաջորդ շաբաթ Ժնեւում: Այս մասին լրագրողներին տեղեկացնելով, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասել է, որ «նախագահը կմասնակցի հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը՝ չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին»:
«Վերջին հայտարարություններով» Ալիեւն ասում էր, թե բանակցությունը վերսկսվելու է առանց Հայաստանի նախապայմանների, այսինքն՝ Հայաստանը զիջել է: Ադրբեջանական կողմի նմանատիպ հայտարարություններին Հայաստանի նախագահի խոսնակը կոշտ պատասխան տվեց, պաշտոնական Երեւանն էլ տարբեր խողովակներով հայտարարեց, որ սեղանին Վիեննայի օրակարգն է՝ որպես բանակցությունը սկսելու պայման: Այսինքն՝ զիջողը պետք է լինի Ադրբեջանը, որը հետ է կանգնել Վիեննայի պայմանավորվածություններից:
Հայկական կողմը նաեւ մշտապես հայտարարում է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խուսափել Վիեննայի պայմանավորվածություններից, բայց նույնիսկ անարդյունք բանակցությունն ավելի լավ է, քանի որ այլընտրանքը պատերազմն է:
Մյուս կողմից, եթե Ադրբեջանը եւ Հայաստանը մնում են իրենց ոչ մի կետում չհատվող դիրքերում, անհասկանալի է, թե ինչի շուրջ են բանակցում: Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է պատերազմով լուծել հարցը, ինչո՞ւ է բանակցում՝ պատերազմի շանտաժով հայերից զիջումներ կորզելու համա՞ր: Եթե Հայաստանը դնում է Ղարաբաղի ճանաչման հարցը, ինչո՞ւ է բանակցում, որ Ադրբեջանին համոզի՞:
շարունակությունը՝ կայքում