Հայաստանը վերջակետ է դնում
ՔաղաքականությունԼրագիր / Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերսկսման հնարավորությունը, հայտարարել է, որ այս պահի դրությամբ բանակցություններում առաջընթացի հնարավորության ակնարկ անգամ չկա:
Նա նշել է, որ հնարավոր բանակցությունների թեմա կարող է լինել միայն ու միայն վստահության միջոցների ձեւավորումը, սակայն Ադրբեջանին այդ օրակարգը ձեռնտու չէ:
Շավարշ Քոչարյանը փաստացի վերջակետ է դնում Սարգսյան-Ալիեւ ձեւաչափով բանակցությունների 10-ամյա պատմության վրա: Չնայած նա ասում է, որ Ալիեւին չի հաջողվի խուսափել հանդիպումից, սակայն եթե մոտ ժամանակներս առաջընթաց չլինի, հանդիպումներ կարող են պարզապես չլինել: 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը թողնում է նախագահի պաշտոնը, նույն թվականին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են կայանալու, հնարավոր է՝ անկանխատեսելի արդյունքով:
Բացի այդ, Սարգսյան-Ալիեւ 10 տարվա ժամկետի հետ միասին տարածաշրջանում ավարտվում է նաեւ պատմական մի մեծ փուլ, փոխվում են կոնֆիգուրացիաները եւ դիրքավորումները:
Դա արձանագրել է նաեւ Շավարշ Քոչարյանը, ով նշել է, որ Բաքուն բոլոր չափանիշներով հայտնվում է միջազգային ճնշման տակ՝ ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, այնպես միջազգային հանրության վերաբերմունքի մասով:
Նա ընդգծել է, որ 3-4 տարի առաջ Ադրբեջանի լոբբինգի արդյունքում Եվրոպայի խորհրդում ադրբեջանամետ բանաձեւեր էին ընդունվում: Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ում միանգամից երկու հակաադրբեջանական բանաձեւ է ընդունել: «Նույնը վերաբերում է Ադրբեջանի սադրիչ գործողություններին կապված բանակցային գործընթացի հետ», - ասել է Շավարշ Քոչարյանը: Նա նշել է, որ միջնորդները՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից երեքը, տրամադրված են պատերազմ թույլ չտալու:
շարունակությունը՝ կայքում