Սանտա Ռոզու քաղաքը այլևս գոյություն չունի․ դրամատիկ կադրեր՝ նկարահանված օդախցիկից
ՍպորտԼուսանկարիչ Դուգլաս Թրոնը դրոնի օգնությամբ նկարահանել է անտառային հրդեհից գրեթե լիովին ոչնչացած Սանտա Ռոզու կալիֆոռնիական քաղաքը:
Տեսահոլավակում երեւում է՝ ինչպես է ամերիկյան փոստային ծառայության աշխատակիցը, մեքենայով անցնելով դատարկ փողոցներով, նամակներ դնում չայրված փոստարկղերի մեջ: Քաղաքի մի մասում տներն ու ավտոմեքենաները ոչնչացված են։
Տեսահոլովակի միջնամասում փոստատարն անցնում է մի փողոցով, որի մի կողմում ամեն ինչ ամբողջովին այրված է, մինչդեռ մյուս կողմում, ընդհակառակը, բոլոր կառույցներն անխաթար են մնացել: Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի: Տուժել է ավելի քան 100 մարդ: Նրանք բոլորն էլ հոսպիտալացված են: Կրակը ոչնչացրել է ավելի քան 3,5 հազար տուն ու շինություն:
Կրակի դեմ պայքարում են շուրջ ութ հազար հրշեջներ: Ներկայում 77 հազար հեկտար տարածքում դեռեւս մարված չեն հրդեհների 22 օջախներ: Իշխանությունները փորձում են պարզել նահանգի շուրջ 400 բնակիչների գտնվելու վայրերը, որոնք անհայտ կորել են անցած հանգստյան օրերին առաջին հրդեհների սկսվելու պահից: Reuters գործակալության գնահատմամբ՝ Կալիֆոռնիայում վերջին 84 տարվա ընթացքում հրդեհից միաժամանակ այսքան շատ մարդ չի զոհվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: