Սերժ Սարգսյանին Սոչիում դիմավորողների մեջ է եղել նաև քրեական հեղինակություն Ռոբսոնը
Աշխարհ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին։
«ՉԻ» տեղեկություններով՝ Սոչիի օդանավակայանում նրան դիմավորողների մեջ է եղել նաև Սոչիում հայտնի հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը։ Հիշեցնենք, որ Ռոբսոնը մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն գործարար, այլև քրեական աշխարհում։
Նա ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի մտերիմն է և հաճախ է այցելում Հայաստան։ Հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները նրա հետ ծանոթություն են փնտրում և գտնում հենց Նեմեց Ռուբոյի օգնությամբ»։