Ռոբերտո Կառլոսը պապիկ է դարձել
Սպորտ«Ռեալի» նախկին 44-ամյա ֆուտբոլիստի երկրորդ դուստրը` Ջովանան, որդի է ունեցել, որին Պեդրո են անվանել:
«Շնորհավորում եմ աղջկաս թոռանս ծնվելու առթիվ: Նրան ու իմ աղջկան առողջություն եմ մաղթում: Աստված պահապան լինի քեզ ու քո հրաշալի բալիկին», - գրել է բրազիլացին սոցիալական ցանցի իր էջերում:
Նշենք, որ ընդամենը 3 ամիս առաջ` այս տարվա հուլիսին, Կառլոսը 9-րդ անգամ հայր էր դարձել: