Հետախուզման մեջ գտնվող ռաբիս երգիչ Վարդանիկը հայտնաբերվել է ՌԴ-ում
ՀասարակությունՌուսաստանի Դաշնությունում հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Վարդան Ե,-ն, որը Հայաստանում ավելի շատ հայտնի է որպես «ռաբիս երգիչ Վարդանիկ», ում նկատմամբ այս տարվա հուլիսի 6-ին Հավազակային հարձակում կատարելու համար հայտարարվել է հետախուզում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Հայաստանի և Ռուսաստանի իրավապահները համատեղ գործողություններ են կատարում, որպեսզի Վարդանիկին արտահանձնեն Հայաստան։