Հանրապետական «արջերի» եվրոպական արկածները
ՔաղաքականությունԱռաջին / Արմեն Աշոտյանը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ ՀՀԿ ներկայացուցիչը Խորվաթիայում մասնակցելու է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության քարոզչական խմբերի պատասխանատուների հանդիպմանը:
Եվրոպայի ամենամեծ ու հեղինակավոր կուսակցությունը պատրաստվում է մասնակցել 2019թ.-ի մայիսին նշանակված Եվրախորհրդարանի ընտրություններին, և նման հանդիպումները միանգամայն օրինաչափ են: Նման ձևաչափերին ՀՀԿ-ի մասնակցությունը նույնպես բացատրելի է, որովհետև ի վերջո եվրոպական քաղաքական, ընտրական մշակույթը յուրացնելու խնդիր ունեն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը:
Արտառոցն Աշոտյանի երեկվա ձևակերպումն է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրություններում իր կիրառած տեխնոլոգիաները փոխանցել եվրոպացի գործընկերներին: Այս հայտարարությունն իր քաղաքական ցինիզմով ոչ միայն եվրոպացիներին, այլ նաև մեր հասարակությանը ծաղրելու փորձ է: Թերևս հարկ կա խոսելու Հայաստանի վերջին ընտրությունների մի քանի առանձնահատկությունների մասին, որպեսզի անգամ PR-ի նպատակով դրանք դադարեն խաղարկվել իշխանությունների կողմից՝ մատուցվելով որպես օրինականության, ժողովրդավարության ձեռքբերում:
շարունակությունը՝ կայքում